Հայ-թուրքական հարթակ

Տեսակետներ Թուրքիայից, Հայաստանից և Սփյուռքից
Թուրքերեն, հայերեն, անգլերեն և ֆրանսերեն թարգմանություն

 

 
 

 

 Վեբ-Ցուցահանդես

Աքսորի դիմանկարներ:
Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար

 

2014թ ապրիլի 24-ին Դիարբեքիրում բացվեց «99, Աքսորի դիմանկարներ - Հայոց ցեղասպանությունը վերապրածների 99 լուսանկար»  ցուցահանդեսը: Դա պատմական իրադարձություն էր Արեւմտյան Հայաստանի այս շրջանի համար (այժմ Թուրքիա), որտեղ 20-րդ դարասկզբին հարյուր հազարավոր հայեր էին ապրում:

Ցուցահանդեսի նպատակն էր կազմակերպել 99 վերապրածների խորհրդանշական հայրենադարձությունը՝ օգտագործելով 1915թ ցեղասպանության ոգեկոչման 99-ամյակը: 1915-ի կոտորածներից փրկված 99 հայեր` ցուցահանդեսի բացման կապակցությամբ խորհրդանշկան վերադարձ կատարեցին դեպի Արեւմտյան Հայաստանի պապենական հողերը: 

Ցուցահանդեսը լույս աշխարհ եկավ ֆրանսահայկական Երկիր Եւրոպա ՀԿ-ի և Դիարբեքիրի քաղաքապետարանի միջեւ 2008 թվականից շարունակվող գործընկերության շնորհիվ, որի նպատակն է վերածնել հայ մշակույթն ու ինքնությունը այս տարածաշրջանում:

Ցեղասպանության և աքսորի թեմային նվիրված լուսանկարչական այս ցուցահանդեսի կազմակերպման համար մենք դիմեցինք Մարսելի Հայկական հիշողության հետազոտման եւ արխիվացման ասոցիացիային (ARAM -Association pour la recherche et l’archivage de la mémoire arménienne):



Ցուցահանդեսում հնչեցվող պատգամով ցույց էր տրվում, որ սփյուռքի (կամ Հայասատանի) կառույցները կարող են ամրանալ Թուրքիայում՝ հայերի ձայնը լսելի դարձնելու նպատակով: Նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունը, ինչպիսին էր ապրիլի 24-ին Դիարբեքիրում 1915թ ցեղասպանության ոգեկոչումը, ապացուցում է, որ, հիշողությունից և պատմությունից այն կողմ, այսօր հնարավոր է վերածնել հայ ինքնությունն այնտեղ, որտեղից սկիզբ են առնում նրա արմատները: Գուցե դա կլինի դեպի երկիր շարժման սկիզբը՝ մշակույթի, զբոսաշրջության, և այլնի միջոցով:


  • ԿՈՇԿԱՐՅԱՆ Ագապի - 12 հունվար 1905 - Խարբերդ
    ԿՈՇԿԱՐՅԱՆ Ագապի - 12 հունվար 1905 - Խարբերդ
  • ՊԱԼՅԱՆ Նազարեթ - 4 օգոստոս 1915 - Աֆյոնքարահիսար
    ՊԱԼՅԱՆ Նազարեթ - 4 օգոստոս 1915 - Աֆյոնքարահիսար
  • ԵՐԱՄՅԱՆ	Ասատուր - 7 ապրիլ 1903 - Բալու
    ԵՐԱՄՅԱՆ Ասատուր - 7 ապրիլ 1903 - Բալու
  • ՔԱԶԱՐՅԱՆ Մարիամ - 6 հուլիս 1902 - Բարթին
    ՔԱԶԱՐՅԱՆ Մարիամ - 6 հուլիս 1902 - Բարթին
  • ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ղուկաս - 5 հոկտեմբեր 1909 - Բալու
    ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Ղուկաս - 5 հոկտեմբեր 1909 - Բալու
  • ՔԱԶԱՐՅԱՆ Հակոբ - 6 ապրիլ 1902 - Բարթին
    ՔԱԶԱՐՅԱՆ Հակոբ - 6 ապրիլ 1902 - Բարթին
  • ՄՈՍԿՈՖՅԱՆ Տուտու - 9 դեկտեմբեր 1888 - Մարաշ
    ՄՈՍԿՈՖՅԱՆ Տուտու - 9 դեկտեմբեր 1888 - Մարաշ
  • ՏԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ	Վարազդատ - 9 հոկտեմբեր 1910 - Քղի
    ՏԵՐ ՊՈՂՈՍՅԱՆ Վարազդատ - 9 հոկտեմբեր 1910 - Քղի
  • ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Թորոս - 3 փետրվար 1901 - Բալու
    ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Թորոս - 3 փետրվար 1901 - Բալու
  • ՔԵԶԵՐՅԱՆ	 Հեղինե - 17 փետրվար 1896 - Սիվաս
    ՔԵԶԵՐՅԱՆ Հեղինե - 17 փետրվար 1896 - Սիվաս
  • ՊԱԼՅԱՆ Խաչատուր - 25 հունվար 1907 - Բալու
    ՊԱԼՅԱՆ Խաչատուր - 25 հունվար 1907 - Բալու
  • ԱՂԱՃԱՆՅԱՆ Հայկանուշ - 29 նոյեմբեր 1892 - Խարբերդ
    ԱՂԱՃԱՆՅԱՆ Հայկանուշ - 29 նոյեմբեր 1892 - Խարբերդ
  • ԿԱՆԱՉՅԱՆ Իպրակիե - 5 ապրիլ 1902 - Չորում
    ԿԱՆԱՉՅԱՆ Իպրակիե - 5 ապրիլ 1902 - Չորում
  • ՏԱՂՅԱՆ Պայծառ - 10 մարտ 1912 - Բալու
    ՏԱՂՅԱՆ Պայծառ - 10 մարտ 1912 - Բալու
  • ԹՈՍՈՒՆՅԱՆ Լուսաբեր - 2 հունիս 1912 - Աֆյոնքարահիսար
    ԹՈՍՈՒՆՅԱՆ Լուսաբեր - 2 հունիս 1912 - Աֆյոնքարահիսար
  • ՄԻՆԱՍՅԱՆ Սեդրակ - 9 հունվար 1903 - Կեսարիա
    ՄԻՆԱՍՅԱՆ Սեդրակ - 9 հունվար 1903 - Կեսարիա
  • ՄԻՀՐԱՆՅԱՆ Գալուստ - 9 ապրիլ 1902 - Դիարբեքիր
    ՄԻՀՐԱՆՅԱՆ Գալուստ - 9 ապրիլ 1902 - Դիարբեքիր
  • ՃԵՏՔՅԱՆ	Մինաս - 02 օգոստոս 1896 - Մուշ
    ՃԵՏՔՅԱՆ Մինաս - 02 օգոստոս 1896 - Մուշ
  • ՃԻՐՃԻՐՅԱՆ Արթին - 17 օգոստոս 1888 - Մուրատչայ
    ՃԻՐՃԻՐՅԱՆ Արթին - 17 օգոստոս 1888 - Մուրատչայ
  • ՓԱՓԱԶՅԱՆ Վահրամ - 22 սեպտեմբեր 1895 - Իզմիթ
    ՓԱՓԱԶՅԱՆ Վահրամ - 22 սեպտեմբեր 1895 - Իզմիթ
  • ՃԱՆՈՅԱՆ	Մարիցա - 12 հուլիս 1906 - Մարաշ
    ՃԱՆՈՅԱՆ Մարիցա - 12 հուլիս 1906 - Մարաշ
  • ԱԼՓՈՒՆԱՐՅԱՆ	Ավետիս - 11 ապրիլ 1901 - Դիարբեքիր
    ԱԼՓՈՒՆԱՐՅԱՆ Ավետիս - 11 ապրիլ 1901 - Դիարբեքիր
  • ԱՐԲՈՅԱՆ Արտաշես - 9 սեպտեմբեր 1906 - Գյուրյուն
    ԱՐԲՈՅԱՆ Արտաշես - 9 սեպտեմբեր 1906 - Գյուրյուն
  • ՊԵՐՊԵՐՅԱՆ Կատար - 6 հունվար 1907	- Քարադիյե
    ՊԵՐՊԵՐՅԱՆ Կատար - 6 հունվար 1907 - Քարադիյե
  • ՊԱԼՅԱՆ Իսկուհի - 4 օգոստոս 1890 - Աֆյոնքարահիսար
    ՊԱԼՅԱՆ Իսկուհի - 4 օգոստոս 1890 - Աֆյոնքարահիսար
  • ՀԱՅՐԱՊԵՏՅԱԱՆ Արթին - 14 սեպտեմբեր 1890 - Մուրատչայ
    ՀԱՅՐԱՊԵՏՅԱԱՆ Արթին - 14 սեպտեմբեր 1890 - Մուրատչայ
  • ՏԱՂՅԱՆ Սուլթան - 1 նոյեմբեր 1910 - Բալու
    ՏԱՂՅԱՆ Սուլթան - 1 նոյեմբեր 1910 - Բալու
  • ՀԱՃԻԽԱՉԵՐՅԱՆ Սուլթան - 13 մայիս 1884 - Կեսարիա
    ՀԱՃԻԽԱՉԵՐՅԱՆ Սուլթան - 13 մայիս 1884 - Կեսարիա
  • ՆԱԼՊԱՆՏՅԱՆ	Հովսեփ - 6 ապրիլ 1903 - Էրզուրում
    ՆԱԼՊԱՆՏՅԱՆ Հովսեփ - 6 ապրիլ 1903 - Էրզուրում
  • ՄԱՆԱՊԵՏՅԱՆ Փայլաճուն - 25 դեկտեմբեր 1891 - Բուրսա
    ՄԱՆԱՊԵՏՅԱՆ Փայլաճուն - 25 դեկտեմբեր 1891 - Բուրսա
  • ՄՈՐՍԵՍՅԱՆ Վիկտորիա - 6 մարտ 1898 - Մադեն – Խարբերդ
    ՄՈՐՍԵՍՅԱՆ Վիկտորիա - 6 մարտ 1898 - Մադեն – Խարբերդ
  • ՃԱՆՈՅԱՆ	Լեւոն - 6 մայիս 1896 - Մարաշ
    ՃԱՆՈՅԱՆ Լեւոն - 6 մայիս 1896 - Մարաշ
  • ՄԵԼՔՈՆՅԱՆ Ֆիլո - 16 փետրվար1905 - Խասգյուղ – Պոլիս
    ՄԵԼՔՈՆՅԱՆ Ֆիլո - 16 փետրվար1905 - Խասգյուղ – Պոլիս
  • ՊԵՏԻԿՅԱՆ Թուրֆանտա - 1 հունվար 1881 - Բալու
    ՊԵՏԻԿՅԱՆ Թուրֆանտա - 1 հունվար 1881 - Բալու
  • ԿՅՈՒԼՅԱՆ	 Մարիամ - 9 նոյեմբեր 1904 - Սիվաս
    ԿՅՈՒԼՅԱՆ Մարիամ - 9 նոյեմբեր 1904 - Սիվաս
  • ԵՐԵՒԱՆՅԱՆ Պետրոս - 7 մարտ 1912 - Ադանա
    ԵՐԵՒԱՆՅԱՆ Պետրոս - 7 մարտ 1912 - Ադանա
  • ԹՈՂԻԿՅԱՆ Ալիս - 3 մարտ 1910	 - Սիվաս
    ԹՈՂԻԿՅԱՆ Ալիս - 3 մարտ 1910 - Սիվաս
  • ՔԼԱՆՅԱՆ	Ալմաստ - 7 ապրիլ 1905 - Բալու
    ՔԼԱՆՅԱՆ Ալմաստ - 7 ապրիլ 1905 - Բալու
  • ՄՈՒՐԱՏՅԱՆ Մարտիրոս - 17 դեկտեմբեր 1907 - Քլուղլու –Խարբերդ
    ՄՈՒՐԱՏՅԱՆ Մարտիրոս - 17 դեկտեմբեր 1907 - Քլուղլու –Խարբերդ
  • ՊԱԼԱՊԱՆՅԱՆ Զարուհի - 12 ապրիլ 1876 - Մուրատչայ
    ՊԱԼԱՊԱՆՅԱՆ Զարուհի - 12 ապրիլ 1876 - Մուրատչայ
  • ՕՀԱՆՅԱՆ	Հայկ - 7 նոյեմբեր 1915 - Էրեղի
    ՕՀԱՆՅԱՆ Հայկ - 7 նոյեմբեր 1915 - Էրեղի
  • ՍՏԵՓԱՆՅԱՆ Մաթիլտ - 18 մայիս 1901 - Հալեպ
    ՍՏԵՓԱՆՅԱՆ Մաթիլտ - 18 մայիս 1901 - Հալեպ
  • ԺԱՄԿՈՉՅԱՆ Կամիկ - 9 հոկտեմբեր 1909 - Քարադերե
    ԺԱՄԿՈՉՅԱՆ Կամիկ - 9 հոկտեմբեր 1909 - Քարադերե
  • ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Կարապետ - 7 մայիս 1896 - Բալու
    ՏԻՐԱՏՈՒՐՅԱՆ Կարապետ - 7 մայիս 1896 - Բալու
  • ՀԱՉԱՅԱՆ	Մինաս - 20 մայիս 1904 - Սիվաս
    ՀԱՉԱՅԱՆ Մինաս - 20 մայիս 1904 - Սիվաս
  

Տե՛ս “99 լուսանկար“ ցուցահանդեսը 
Հայկական հիշողության հետազոտման եւ արխիվացման ասոցիացիայի (ARAM) կայքում:


Ցուցահանդեսը

Ցուցահանդեսում ներկայացված են 1915թ ցեղասպանությունը վերապրած 99 հայ փախստականների անձնագրային լուսանկարները, որոնք արվել են նրանց Մարսել ժամանման պահին՝ 1922-ից 1926թթ:

Անձնագրային լուսանկարները այն ժամանակ կցված էին Մարսելի հայկական եկեղեցու կողմից տրված մկրտության վկայականներին, որոնք ֆրանսերեն էին ու օգտագործվում էին որպես ժամանակավոր քաղաքացիական կացության վկայականներ:

Լուսանկարները վերցված են Մարսելի հայկական եկեղեցու գրանցամատյաններից, որոնք պահպանվում են ԱՐԱՄ ասոցիացիայի արխիվային ֆոնդում: 12 գրանցամատյաններում պահպանված այդ քարտերի թիվը հասնում է հազարի: 

Յուրաքանչյուր քարտ պարունակում է հետեւյալ նշումները. անուն, ազգանուն, հայրանուն, մոր օրիորդական ազգանուն, ծննդյան վայր (գյուղ կամ քաղաք) ու ամսաթիվ, անձին կնքող քահանայի անունը, կնքահոր անունը և տրման ամսաթիվը: 

Մոտ 200 քարտի կցված են անձնագրային  լուսանկարներ, որոնց հետեւի մասում նշված են անունն ու ազգանունը, Անատոլիայի և Օսմանյան Թուրքիայի որեւէ քաղաքում կամ գյուղում ծնված անձի ծննդյան ամսաթիվն ու վայրը:

 


Լուսանկարները
 

Ինքնության այս պատկերներն արձանագրում ու վավերացնում են այդտեղ ներկայացված յուրաքանչյուր անձի աննկարագրելի և առանձնահատուկ պատմությունը: Դրանք արվեստի պատկերներ չեն, այլ՝ լուսանկարներ, որոնք ժամանակի եւ տարածության մեջ ֆիքսում են  աքսորյալների ճակատագիրը. լուսանկարը թույլ է տալիս գտնել կորուսյալ ինքնության մի պատառիկ: 

Լուսանկարն ամրացված է եղել ծննդյան և մկրտության վկայականին՝ տրված Մարսելի հայկական եկեղեցու կողմից: Դա բավարար հանգամանք է եղել, որպեսզի Ֆրանսիայի իշխանությունները ճանաչեին հայ փախստականների ինքնությունը՝ հեռու իրենց ծննդավայրից: 

«Հայ իշխանության կողմից հաստաված» մկրտության այդ վկայականը պաշտոնական կարգավիճակ էր տալիս փախստականին: Նանսենյան անձնագրի կամ երիտասարդ Թուրքիայի հանրապետության անձնագրի բացակայության պայմաններում (ոմանք նույնիսկ միայն օսմանյան փաստաթղթեր էին կրում իրենց հետ), այդ վկայականների շնորհիվ ֆրանսիական իշխանությունները պաշտոնական գրանցման վկայականներ էին տրամադրում, որոնք ծառայում էին որպես կացության վկայական՝ հայրենազուրկ հայի, օտարերկրացու, Թուրքիայում ծնվածի կարգավիճակով: 

Ինքնության փաստաթղթեր ձեռք բերելով, աքսորում հայտնված անձը, տեղահանվածը, ցեղասպանության կամ պատերազմի փախստականը կարողանում է աշխատանք փնտրել, փորձում է վաստակել իր ապրուստը, վերաիմաստավորել ու վերակառուցել իր կյանքը: 

Ահա ձեր առջեւ են հրաշքով փրկվածների 99 դեմքեր, որոնք 99 տարիներ առաջ գոյատեւման սարսափելի և անմարդկային տառապանքներ են կրել, զրկվելով իրենց հարազատներից և հայրենի հողից, ապրելով սարսափն ու սովը, ծարավը, մահը որպես հանապազօրյա հաց: Նրանք կարողացան վերակառուցել իրենց կյանքը հնարավորինս արժանապատվորեն: 

Պաշտոնյայի կամ ղեկավարի մոտ իր անունը բարձր արտասանելը ցույց է տալիս, որ նա վերապրող է և ֆիզիկապես ծնվել է մի վայրում՝ հեռու Ֆրանսիայից, այլուր: Այդ վայրը, իհարկե, նրանց ծննդավայրն է եղել՝ Անատոլիան, Արեւմտյան Հայաստանը, այն հողը, որտեղ սկսվել է ամեն ինչ. այս ցուցահանդեսը մեզ ներկայացնում է այն հայերի դիմանկարները, ովքեր ծնվել են այնտեղ, եւ իրենց ամբողջ կյանքի ընթացքում, Ֆրանսիայում, երբեք չեն դադարել մտածել իրենց մանկության երկրի մասին:




Հայրենազուրկի կարգավիճակից՝ փախստականի և ապա քաղաքացու...
 

Հայ փախստականների զանգվածային գաղթը տեղի ունեցավ ոչ թե երբ կոտորածներն էին մոլեգնում, այլ ավելի ուշ, երբ հայ բնակչությունը համոզվել էր արդեն, որ անհնարին էր շարունակել ապրել իր դահիճների կողմից կառավարվող այդ երկրում: Այնպես որ թուրքահայերի զանգվածային գաղթը դեպի Ֆրանսիա սկիզբ առավ 1922 թ: 

1918թ զինադադարից հետո հայրենազուրկի կարգավիճակով ապրող հայերին Փախստականների գերագույն հանձնակատարն ի վերջո շնորհեց անձը հաստատող ժամանակավոր վկայականներ` «Նանսենյան անձնագրեր», փախստականի կարգավիճակով: Այնուհետեւ, նրանք ուղղություն վերցրեցին գլխավորապես դեպի եվրոպական այն երկրները, որոնք աշխատուժի կարիք ունեին: 

Ֆրանսիան Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) ընթացքում ժողովրդագրական մեծ կորուստներ էր կրել և պատրասատ էր կլանել սփյուռքի մի մասը: Հաճախ է նշվել այն ակտիվ դերը, որ Ֆրանսիան ունեցել է Սիրիայում ու Լիբանանում, որտեղ ծվարել էին մեծ թվով հայեր: Այդ հանգամանքը օգնեց Ֆրանսիային ավելի մերձենալ տառապյալ հայ ժողովրդին ու հատուկ մոտեցում ցուցաբերել նրա նկատմամբ: 

Ի վերջո, հայերը զանգվածաբար սկսեցին բնակություն հաստատել Ֆրանսիայում, այնտեղ գտնելով իրենց անհրաժեշտ աշխատանքը մի նոր կյանք սկսելու համար:  Աշխատատեղերով հարուստ Մարսելն ընդունեց նրանց: Հայերն աշխատանքի անցան նավահանգստում, ինչպես նաեւ այն ժամանակ ծաղկող գործարաններում՝  շաքարի, ձեթի, օճառի արտադրամասերում: 

Մարսելի նավահանգիստ ժամանելուց անմիջապես հետո, նրանք սկզբում հավաքվեցին փախստականների ճամբարներում, որոնցից ամենամեծն էր Օդդոյի ճամբարը, որտեղ գրեթե 5 հազար հայ էր ապրում 1922-ից 1927թթ: Միեւնույն ժամանակ նրանք սկսեցին հաստատվել Ֆրանսիայի քաղաքների բանվորական թաղամասերում՝ գործարանների մերձակայքում: Շատ չանցած նրանք տեղափոխվեցին այն ժամանակվա գյուղական միջավայրով արվարձաններ, որտեղ էլ կառուցեցին իրենց նոր հայրենիքը: 

Ֆրանսիայում՝ Մարսել, Վալանս, Լիոն և Փարիզ քաղաքները, ինչպես նաեւ բազմաթիվ թաղամասեր լավագույն կերպով են խորհրդանշում այս խաղաղ նվաճումը և նոր արմատներ գցելու ջանքերը: Նրանք իրենց տների կողքին կառուցեցին հայկական եկեղեցիներ ու դպրոցներ: Հենց այս ժամանակ է, որ սփյուռքն սկսեց ստեղծել իր  կառույցները՝ միաժամանակ ինտեգրվելով Ֆրանսիայի հանրապետությանը, առանց կորցնելու իր լեզուն, իր մշակույթը և իր պատմությունը: 

Այնուհետեւ հայերը ամրապնդեցին իրենց դիրքերը, զարգացրեցին իրենց ձեռնարկատիրական  տաղանդը եւ սերնդից սերունդ դարձան լիարժեք քաղաքացիներ՝ մասնակցելով տնտեսական և ժողովրդավարական կյանքին՝ հարգալից այն ինստիտուտների նկատմամբ, որոնցում շատերը շուտով իրենց դերակատարությունն ունեցան:

   
   

 

Էլ.Ամսագրի

Էլ. Ամսագրի բաժանորդագրում

"Repair" նախագծի գործընկերներ

 

Twitter

Facebook